Հետևեք մեզ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

06:11, 03 դեկտեմբեր 2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Տաթև-Լծեն-Նորավան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին և Կապանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

 

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները