Հետևեք մեզ։

800-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած անձն այսօր ընկել է կամրջից, նրան հոսպիտալացրել են

11:42, 03 դեկտեմբեր 2024
800-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած անձն այսօր ընկել է կամրջից, նրան հոսպիտալացրել են

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ փրկարարները, ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների հետ փորձում էին այդ տղամարդուն համոզել դուրս գալ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նա ընկել է կամրջից:

 

Տեղում փրկարարները, պարեկներն ու շտապօգնության բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, ապա պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  

 

Պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Խաժակ Հայրապետյանն է, ով գտնվել է կամրջի արգելապատնեշից այն կողմ, կանգնել է կամրջին ամրացված լուսարձակի վրա, ինչի կոտրվելու հետևանքով Հայրապետյանը վայր է ընկել կամրջից:  

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Խ. Հայրապետյանը իրավապահ համակարգում հայտնի է՝ որպես մոտ 800-ից ավելի անգամ Երևանում և Արարատի մարզում ինքնասպանության փորձեր կատարելու մեջ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները