Հետևեք մեզ։

Թարգմանչուհի Աստղիկ Թաթոսյանը լեռնագնացության ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, վիրահատվել է. կազմակերպվել է դրամահավաք նրա բուժման համար

14:38, 05 դեկտեմբեր 2024
Թարգմանչուհի Աստղիկ Թաթոսյանը լեռնագնացության ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, վիրահատվել է. կազմակերպվել է դրամահավաք նրա բուժման համար

Օրեր առաջ Արագածի վրա դեպք է տեղի ունեցել, որի ժամանակ 2 հոգի, այդ թվում՝ թարգմանչուհի Աստղիկ Թաթոսյանը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկությունը տարածել է North Peak լեռնային ակումբը։

 

«Բարեբախտաբար մոտակայքում էին մեր լեռնային ընկերներից մի քանիսը, ովքեր արագ հասել են դեպքի վայր և արել անհրաժեշտ ամեն ինչ, տուժածներին սարից արագ իջացնելու համար։

 

Աստղիկ Թաթոսյանին երևի շատերդ ճանաչում եք։ Աստղիկը լուրջ վնասվածքներ է ստացել, մասնավորապես գոտկային ողերից մեկի բազմաբեկորային կոտրվածք և այդ բեկորներից մեկն էլ ողնուղեղի մեջ է մտել։ Այս պահի դրությամբ Աստղիկին արդեն վիրահատել են Էրեբունի ԲԿ-ում, վիրահատությունն անցել է բարեհաջող։

 

Հիմա, քանի որ լեռներում մենք բոլորս իրար ճանաչում ենք և մի մեծ լեռնային ընտանիքի մաս ենք կազմում, որոշել ենք կազմակերպել դրամահավաք և անմասն չմնալ մեր ընկերոջ բուժման և վերականգնման պրոցեսից, քանի որ վիրահատությունը բավականին թանկարժեք է (ողնուղեղ, նյարդավիրաբույժ, տիտանե իմպլանտներ, որպեսզի պատկերացնեք)։

 

Էնպես որ խնդրում եմ, ովքեր ունեն ցանկություն և հնարավորություն, եկեք սատար կանգնենք Աստղիկի ընտանիքին և որոշ չափով փորձենք մեղմել էս պատահարի հետևանքները։

 

Փոխանցում կարող եք անել Աստղիկի եղբոր քարտին (նշում եմ քարտի վրայի թվերը)։

 

GARIK TATOSYAN

9051195200284781

Ameriabank»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները