Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20։05-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53» մակնիշի, «ГАЗ 31029» մակնիշի և «Hover» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի գազաբալոնը պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայքը հայտնում է, որ մոտ 1 ժամ 30 րոպե էր անցել, սակայն Պարեկային ծառայության ոչ մի պարեկ չէր ժամանել դեպքի վայր, ինչը զայրույթ էր առաջացրել վարորդների մոտ։