Հետևեք մեզ։

«Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են երգահան Տիգրան Ավետիսյանին

11:26, 06 դեկտեմբեր 2024
«Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են երգահան Տիգրան Ավետիսյանին
«Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
 
«Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել՝
 
- Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։
 
Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես
 
Սա ասել ա․
 
- Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի։ Դու նայի, որ տենց շարունակես, վաղը կարող ա չզարթնես։
 
Տիկոն հարցնում ա՝ որ հետս խոսում ես, վախեցողի տպավորություն եմ թողնում։ Ում հետ եմ խոսում։
 
Սա թե՝ կարևոր չի, նայի ես քեզ զգուշացրի։
 
Նշում՝ խոսքերը բառացի չի փոխանցված։
 
Տիգրանը նոյեմբերին թողարկել ա «Սխալ երկիր» անունով ալբոմը, որը նվիրված է 2020-2023թթ հրահրաված պատերազմներում բոլոր զոհվածներին։
 
Ալբոմը կոշտ քննադատություն է Արցախը հանձնած դավաճաններին։
 
Իհարկե, ոստիկանության համար մեծ խնդիր չի այս գործը բացահայտելը»,- գրել է Իշխանյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները