«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ստորագրահավաք է սկսվել թատրոնի պահպանման համար։
««Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ: Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր - փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:
Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը: Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը: Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,-ասված է հայտարարության մեջ: