Հետևեք մեզ։

Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան

15:25, 07 դեկտեմբեր 2024
Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել իններորդ երեխան։

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից հայտնում են, որ նորածնին անվանակոչել են Անգելինա։ Նա լույսաշխարհ է եկել 3 կլիոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։

Նորածնին և նրա մորը՝ Գայանե Հովհաննիսյանին, Վարդենիսի բժշկական կենտրոնում անձամբ այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։

«Համայնքի ղեկավարը լավագույն բարեմաղթանքները հղեց տիկին Գայանեին, նվիրեց անհրաժեշտ պարագաներ, հագուստ նորածնի համար, ինչպես նաև տրամադրեց դրամական աջակցություն։

Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և արդեն 5 աղջիկ։ Որդիներից ավագը 18 տարեկան է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները