Հետևեք մեզ։

Արզնու կամրջի մոտակայքում մեքենա է այրվել

21:14, 07 դեկտեմբեր 2024
Արզնու կամրջի մոտակայքում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է «Jeep» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Յ. Հ., ծնված 1961 թ.) սրահը, շարժիչի հատվածը և դիմացի անվադողերը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները