Հետևեք մեզ։

«Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա պատանի է մահացել

09:48, 09 դեկտեմբեր 2024
«Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա պատանի է մահացել
14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։
 
«Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 14-ամյա տղան ունեցել է «Երևանյան» հիվանդություն, տանը խմել է տարբեր տեսակի 25 դեղահաբ, և բժիշկների եզրակացությամբ նրա մոտ կոլիխիցինայի թունավորում է եղել։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները