«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրյանը շնորհակալություն է հայտնել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, որը նաև երեկոն ներկայացնող հովանավորն է։
«Բարարներից ու ամենահավատարիմներից մեկը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնարդամն է, բարձր ենք գնահատում այդ մասնակցությունը»,-իր խոսքում նշել է Էսթեր Դեմիրյանը։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ իր խոսքում նշել է, որ երկու հիմնադրամները լավագույն գործընկերներ են․
«Ես պետք է անկեղծորեն ասեմ, որ բացի նրանից, որ այս տարիների ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բավականին խոշոր նվիրատվություններ է կատարել այս հիմնադրամին, նախաձեռնությունները բազմաթիվ են եղել։ Փոքր ինչ հուզմունքով պետք է արձանագրեմ, որ այս տարիների ընթացքում, այն վիճակագրությունը, որը լավագույն է արձանագրում կատարված աշխատանքի արդյունավետությունը մեզ բոլորիս, ինչպես նաև պարոն Ծառուկյանին ստիպում է լինել հիմնադրամի կողքին։ Այս տարիների ընթացքում շուրջ 500 երեխա բուժվել է քաղցկեղից, նրանք առողջ են և գտնվում են իրենց ընտանիքների կողքին»,-ասել է Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․