Հետևեք մեզ։

Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է

09:35, 10 դեկտեմբեր 2024
Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից հաղորդում են, որ այս պահին հերթում գրանցված են 619 բեռնատար, դեռ երեկ 1359-ն էր։

 

Անցակետի հերթում 1371 տրանսպորտային միջոց կա:

 

Նշվում է նաև, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները