Հետևեք մեզ։

Մեքենաների բախումից հետո «Opel»-ը հայտնվել է ծառին․ shamshyan.com

09:29, 11 դեկտեմբեր 2024
Մեքենաների բախումից հետո «Opel»-ը հայտնվել է ծառին․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 20/5 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Մարատ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 20-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Երջանիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով Արմավիրի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:   Բախման հետևանքով «Opel»-ը բախվել է ծառին և կիսակողաշրջվել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները