Հրազդանի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի երկհարկանի կամրջի երթևեկելի մասն արդեն բացվել է։
Այս մասին տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Կամուրջը փակ էր սեպտեմբերի վերջից։ Այս ընթացքում առանց կցորդի մեքենաները Նոր Հաճնի կամուրջը շրջանցում էին Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով մեքենաները՝ Կարենիս-Չարենցավան–Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
«Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են»,- հաղորդում են Հիմնադրամից։