Հետևեք մեզ։

Աշտարակում շունն ընկել է դիտահորը

13:17, 11 դեկտեմբեր 2024
Աշտարակում շունն ընկել է դիտահորը

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վարոյի Ձորակ թաղամասի 27-րդ փողոցում շունն ընկել է դիտահորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շանը դուրս են բերել դիտահորից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները