Հետևեք մեզ։

Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը

12:19, 12 դեկտեմբեր 2024
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը

Երևան-Նիժնի Նովգորոդ թռիչքը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ է, ինչ պտտվում է ՀՀ տարածքում, հայտնի է դառնում  Flightradar–ից:

«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում»,- «Sputnik Արմենիա»-ին ասել է «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։

Ինքնաթիռում կա 117 ուղևոր։

Նա խոսքով,  պահեստային ինքնաթիռը սպասում է օդանավակայանում` նոր անձնակազմով, ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները