Հետևեք մեզ։

Սպիտակում, Դիլիջանում, Աշտարակում և այլ քաղաքներում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին

15:49, 12 դեկտեմբեր 2024
Սպիտակում, Դիլիջանում, Աշտարակում և այլ քաղաքներում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները