Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15։50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, մերկասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ըստ նախնական տղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և այն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։