Հետևեք մեզ։

Մեքենան բախվել է «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի բետոնե արգելապատնեշին

21:00, 12 դեկտեմբեր 2024
Մեքենան բախվել է «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի բետոնե արգելապատնեշին

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ  «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Յ․, ծնված 2006 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի բետոնե արգելապատնեշին:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Գ․ Խ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները