Հետևեք մեզ։

Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին 5 ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ

07:35, 13 դեկտեմբեր 2024
Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին 5 ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:24-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Opel, UAZ (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1982 թ․), VAZ, Dodge (վարորդ՝ Հ. Օ., ծնված 1963 թ․) և Opel (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և UAZ մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

 

Փրկարարները Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Հ.-ին. վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները