Հետևեք մեզ։

Արցունքաբեր գազ, ինքնահրկիզման փորձ․ Գումի շուկայից ձերբակալվածներ կան, իրավիճակը շարունակում է լարված մնալ

08:28, 13 դեկտեմբեր 2024
Արցունքաբեր գազ, ինքնահրկիզման փորձ․ Գումի շուկայից ձերբակալվածներ կան, իրավիճակը շարունակում է լարված մնալ

Երեւանի թիվ 2 շուկայում՝ Գումի շուկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ՍԱՏՄ աշխատակիցները առանց կշռելու առգրավվում են վաճառականների միսը, կարմիրբերետավորներն էլ թույլ չեն տալիս բացել կրպակները և բերման են ենթարկում իրենց կամքին ընդդիմացող մսավաճառներին։

 

Մսավառաճները նշում են՝ խնդիրը սպանդանոցի բացակայությունն է․ նրանք բերում են միսը, իսկ պետական մարմինների ներկայացուցիչները, հիմնվելով համապատասխան օրենքի վրա, արգելում են ոչ սպանդանոցային պայմաններում մորթված կենդանու մսի վաճառքը։

 

Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ քաղաքացիներից մեկը ցանկացել է ինքնահրկիզում անել, իսկ կարմիրբերետավորները կիրառել են արցունքաբեր գազ, մսավաճառներից մեկի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղում քաղաքացիները օգնություն են ցուցաբերել։

 

Այս պահին ձերբակալված քաղաքացիները 7-ն են։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները