Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բժիշկները այս պահին պարզում են մահվան հանգամանքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մաhացել
09:25, 13 դեկտեմբեր 2024