Հետևեք մեզ։

Տեղի կունենա Արցախից տեղահանված երաժիշտներից կազմված «Արցախ» նվագախմբի անդրանիկ համերգը

14:36, 13 դեկտեմբեր 2024
Տեղի կունենա Արցախից տեղահանված երաժիշտներից կազմված «Արցախ» նվագախմբի անդրանիկ համերգը

Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը սոցցանցային իր էջում գրել է, որ դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Արցախից տեղահանված երաժիշտներից կազմված «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը։

«Սիրելի՛ բարեկամներ,

Անսահման ոգեշնչված և մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը։

Սա մեր նվագախմբի նոր կյանքի սկիզբն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կիսվելու մեր երաժշտությամբ ու ոգևորությամբ։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, և միասին այս օրը կդարձնենք իսկապես հիշարժան։

Հանդիպում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները