Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա վերածնված «Արցախ» կամերային նվագախմբի՝ տեղահանումից ու վերակազմավորումից հետո առաջին բաց համերգը: Այս մասին հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Լինելով այս համերգի պլանավորման ու կազմակերպման հիմքերում՝ վստահեցնում եմ, որ բարձր որակի ու ճաշակի երեկո է սպասվում՝ գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար, հանրահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի առաջնորդությամբ:
Ուստի, գնեք տոմսեր ու վայելեք նվագախմբի գեղարվեստական զարթոնքը, որից առաջ կկազմակերպվի նաև բարեգործական ցուցահանդես՝ արցախցի երեխաների համար»:
Տոմսերն` այստեղ: