Հետևեք մեզ։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում ձնահոսքի վտանգ կա․ դադարեցված է երթևեկությունը

20:46, 13 դեկտեմբեր 2024
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում ձնահոսքի վտանգ կա․ դադարեցված է երթևեկությունը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի(Փոստ)-Կոբիի հատվածում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ 


Ստեփապծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով։ 
Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները