Հետևեք մեզ։

«Բացեք ԳՈՅ-ի դռները». թատրոնի վերաբացման պահանջով նոր արշավ է սկսվել

07:08, 14 դեկտեմբեր 2024
«Բացեք ԳՈՅ-ի դռները». թատրոնի վերաբացման պահանջով նոր արշավ է սկսվել

«Գոյ» թատրոնի վերաբացման պահանջով նոր արշավ է սկսվել։

««Բացեք ԳՈՅի դռները»
Սիրելի՛ ընկերներ, այսօր սկսում ենք մեր նոր արշավը՝ կոչ անելով բոլորին միանալ «ԳՈՅ» թատրոնի դռները կրկին բացելու պահանջին:

Ի՞նչ ենք անում.

Հրապարակեք տեսանյութ կամ լուսանկար «ԳՈՅ» թատրոնի փակ դռան դիմաց՝ կիսվելով ձեր ուղերձով, թե ինչու է թատրոնը կարևոր ձեզ համար:

Միացեք մեր առցանց ստորագրահավաքին (https://bit.ly/3DcwfIE):

Տարածեք այս ուղերձը ձեր ընկերների, գործընկերների  շրջապատում:

Կոչ հանրությանը.


«ԳՈՅ» թատրոնը տարիներ շարունակ եղել է մշակութային ստեղծագործական ազատության հենակետ: Նրա փակ դռները կորսված հնարավորությունների խորհրդանիշ են, և միասին մենք կարող ենք դրանք կրկին բացել։ Միացե՛ք մեզ՝ կրկին կյանք տալու «ԳՈՅ» թատրոնին:

Ձեր աջակցությունը կարող է ամեն բան փոխել:
Հետևեք մեր էջին՝ ավելին իմանալու և ներգրավվելու համար։

#ԲացեքԳՈՅիԴռները #ԳՈՅԹատրոն #ՀայՄշակույթ #ՓրկենքԹատրոնը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները