Հետևեք մեզ։

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ձին ընկել է փոսը

10:32, 14 դեկտեմբեր 2024
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ձին ընկել է փոսը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 08։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ձին ընկել է փոսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները պարանների օգնությամբ կենդանուն դուրս են բերել փոսից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները