Հետևեք մեզ։

Կթողարկվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի  կինոերաժշտությունների ալբոմը

11:32, 14 դեկտեմբեր 2024
Կթողարկվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի  կինոերաժշտությունների ալբոմը

Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի  կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները