Հետևեք մեզ։

Հայտնաբերել են «Porsche»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի վարորդին․ նա եղել է ոչ սթափ

11:42, 14 դեկտեմբեր 2024
Հայտնաբերել են «Porsche»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի վարորդին․ նա եղել է ոչ սթափ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի  ձերբակալվածների պահման վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռ․ Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության , եղել է ոչ սթափ։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները