Հետևեք մեզ։

Կապանի օդանավակայանի մոտ մարդատար և բեռնատար մեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

17:26, 14 դեկտեմբեր 2024
Կապանի օդանավակայանի մոտ մարդատար և բեռնատար մեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

Դեկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի մոտ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան և «Scania» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները