Հետևեք մեզ։

Երևանյան հյուրանոցում հրդեհը հանգցնելու համար դեպքի վայր է ժամանել վեց մարտական հաշվարկ

10:02, 15 դեկտեմբեր 2024
Երևանյան հյուրանոցում հրդեհը հանգցնելու համար դեպքի վայր է ժամանել վեց մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին:

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 50 քմ):

Վերլուծական

Ամենաընթերցվածները