Հետևեք մեզ։

Լոռու և Տավուշի որոշ համայնքներում 36 ժամ ջուր չի լինի

06:22, 16 դեկտեմբեր 2024
Լոռու և Տավուշի որոշ համայնքներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի հարևանությամբ, «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջանցման և ճանապարհի հարդարման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի  17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Լոռու մարզի՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղերի,

 

Տավուշի մարզի՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Արճիս գյուղերի  և  Այրում քաղաքի:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները