Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքվել է, արձանի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել 2025 թ. մայիսի 22-ին։ Այս մասին հարտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Արձանի պատրաստման աշխատանքները կշարունակվեն 2025 թ. և մայիսի 22-ին՝ որպես Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը»,- նշվեց խորհրդակցության ժամանակ։