Հետևեք մեզ։

Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավոտեմքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր

12:33, 16 դեկտեմբեր 2024
Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավոտեմքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Ջերմուկի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարությյան փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Դեպքի մասին տեղեկանալով՝ Ջերմուկի քաղաքապետ Արսենյանի հանձնարարականով՝ ժամանել են քաղաքապետարանի Կոմունալ և աղբահանության բաժնի աշխատակիցները և ձեռնարկում են գործողություններ՝ ավտոմեքնան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերելու և անվտանգ վայր տեղափոխելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները