Հետևեք մեզ։

«Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին, պոկել են ծաղիկները (տեսանյութ)

13:34, 24 ապրիլ 2025
«Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին, պոկել են ծաղիկները (տեսանյութ)

Hayastan.news-ը Թեհրանի աղբյուրներից տեղեկանում է, որ Թեհրանի հայոց թեմի Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում՝ Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, Ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

 

Նրանք պոկել են դեսպանատան անձնակազմի ձեռքի ծաղիկները։ Այդ քայլը հիմնավորել են նրանով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վերլուծական