Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր Կառավարությունը կբռնի աշխարհում առաջին տեղը բացարձակ ռեկորդով։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ցանկացած որոշում, որ խորը համոզված ենք, որ դա պետության, քաղաքացիների շահերից բխող որոշում է, ինչքան ժամկետը մոտենում է, ասում են՝ հետաձգենք, երևի ճիշտը հետաձգելն է, գալիս է ցիկլը՝ տոներն անցնեն, մայիսը անցնի, ամառն անցնի, Սբխեչը անցնի, Զատիկը անցնի, Սուրբ ծնունդն անցնի, Նոր տարին անցնի։ Ամեն սեզոնին մենք ունենք էդպիսի հետաձգելու բան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ընդգծել է՝ ինչն ուժի մեջ է, չի հետաձգվելու.
«Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է՝ հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ՝ ամենայն լրջությամբ, չգաք ասեք՝ հետաձգում ենք»,-ասել է նաձ