Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում Հայաստանի Հանրապետությունը դեսպանություն կհիմնի։
Որոշման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները։
ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծում ընդգծվում է, որ վերջին տարիներին նկատվում է ակտիվ համագործակցություն Հայաստանի և Ծոցի արաբական երկրների, այդ թվում՝ Օմանի հետ։
Նախագծով առաջարկվում է դեսպանության հիմնումը իրականացնել՝ հաշվի առնելով Օմանի դերը տարածաշրջանում որպես չեզոք և հավասարակշռված քաղաքականություն վարող պետություն։
Դեսպանության բացման և առաջին տարվա գործունեության համար ընդհանուր ծախսը կկազմի մոտ 133.8 միլիոն դրամ (345.7 հազար դոլար)։