Հետևեք մեզ։

Այո, բոլոր նախագահների մեջ ես գերադասում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց իդեալականն` ու՞ր, երկրորդ նախագահն` ու՞ր. Միքայել Սրբազան. News.am

15:30, 01 մայիս 2025
Այո, բոլոր նախագահների մեջ ես գերադասում եմ Ռոբերտ Քոչարյանին, բայց  իդեալականն` ու՞ր, երկրորդ նախագահն` ու՞ր. Միքայել Սրբազան. News.am

Երրորդ նախագահի հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Այս իշխանության հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Առաջինի հետ համեմատության մեջ պաշտպանում եմ երկրորդ նախագահին, բայց իդեալականի հետ համեմատության մեջ, իդեալականն` ու՞ր, երկրորդ նախագահն` ու՞ր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

 

Այնպես չեղավ որ ես երկրորդ նախագահին պաշտպանում եմ մոլեռանդ պաշտպանողների պես: Այս ասելուց հետո շատերը իմ մտերիմներից ինձ հետ թշնամանալու են, որովհետև իրենց համար Ռոբերտ Քոչարյանը սարսափելի կերպար է։ Ինձ համար սարսափելի կերպար չի։

 

Ասում են մարտի մեկ, հոկտեմբերի 27: Ի՞նչ կապ ունի այդ մարդը հոկտեմբերի 27-ի, մարտի մեկի հետ: Եթե կապ ունի, ինքը բանտում պիտի լիներ, ինչո՞ւ բանտում չի։ Եթե բանտում եղել է, արդեն դուրս է եկել, ուրեմն արդեն մեղքը քավել է։  Շուկայում ամեի մի կանաչի ծախող համոզված է, որ հոկտեմբերի 27-ի և մարտի մեկի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, բայց դատարանը չի կարողանում ապացուցել»:

 

«Ուրեմն չորսն էլ փաստորեն, օգտակար չեն եղել այս երկրին և այս պետությանը: Բայց ամենից քիչ վնաս, գոնե տերիտորիալ ամբողջականության, անվտանգության առումով եղել է երկրորդ նախագահի օրոք»,-ասել է Սրբազանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները