Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիք Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը՝ Fox News-ում հրապարակած իր հոդվածում։
«Պատկերացրեք համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները, նախնիների գերեզմանները։ Այս մղձավանջն իրական էր 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում։
Այդ ծանր գինը վճարողների թվում է Ռուբեն Վարդանյանը, ով այժմ բանտարկված է այն բանի համար, որ փորձել է օգնել»,- ասված է հաոդվածում։