Գյումրու ավագանու այսօրվա նիստում Ավետիս Առաքելյանը ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ։
Նշենք, որ նա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։
Գյումրու երկրորդ փոխքաղաքապետ է ընտրվել Գագիկ Մանուկյանը, նա Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերն է։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանից իրեն անհրաժեշտ ձայները ստանալիս Վարդան Ղուկասյանը հաղորդել էր, որ փոխքաղաքապետի պաշտոնը չէ, սակայն մնացած պաշտոններում պատրաստ է Գրիգորյանի ուժին տեղեր տալ։ Գրիգորյանը, սակայն, հաղորդել էր, որ անհրաժեշտ ձայները տալիս է Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի հավակնելու։