Հետևեք մեզ։

Մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին․ Արամ Սարգսյան

13:01, 02 մայիս 2025
Մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը գրել է.

««Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով։ Մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։

Հույս չունենաք…»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը, ով թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծել էր ակտիվիստ Արթուր Չախոյանին, «Հանրապետություն» կուսակցությունից է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները