Հետևեք մեզ։

«Հայրենիք» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին, ոչ թե դաշինքով․ Արթուր Վանեցյան

20:13, 02 մայիս 2025
«Հայրենիք» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին, ոչ թե դաշինքով․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցությունը ունի որոշում 2026թ․ ընտրություններին առանձին մասնակցելու, ոչ թե դաշինքով։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է այդ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։


«Վերջին երկու տարվա ընթացքում ես զբաղված եմ եղել կուսակցաշինությամբ. այդ աշխատանքի արդյունքում է, որ իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն այսօր գրասենյակներ ունի Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք որտեղ գնում, բնակչության հետ աշխատում ենք, լսում նրանց խնդիրներն ու պահանջները, հետևապես, իմ այդ զբաղվածությունն էր պատճառը, որ վերջին երկու տարվա ընթացքում մեդիայի հետ իմ աշխատանքում որոշակի պասիվացում էր նկատվում»,-ասել է Արթուր Վանեցյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները