Հետևեք մեզ։

Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆ

10:31, 03 մայիս 2025
Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆ

Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ից տարածված հայտարարության մեջ։ 

«Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ X-ի գրառման մեջ:

ԱԳՆ-ից հիշեցրել են մամուլի ազատության ցուցանիշներում Հայաստանը զգալի առաջընթացը, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության 2025 թվականի ինդեքսում», որում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 9 հորիզոնականով՝ հայտնվելով 34-րդ տեղում: Բադալյանի խոսքով՝ դա ժողովրդավարության կայունության և բարեփոխումներ իրականացնելու ջանքերի վառ ապացույցն է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները