Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական ստորաբաժանումներում
Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մեկ տարուց ավելի ժամկետում քննվող կոռուպցիոն բնույթի ծանր և առանձնապես ծանր դեպքերով քրեական վարույթները։
Արթուր Պողոսյանը հանձնարարել է նաև մանրամասն ուսումնասիրել անչափահասների կողմից կատարված հանցագործություններ ծնող պատճառները՝ ընդգծելով նրանց լավագույն շահը պաշտպանելու և առավելապես կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ձկնորսության դեպքերի աճին, անտառահատումների և ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին և հանձնարարվել է այդ դեպքերով շարունակել անհրաժեշտ հետևողականությունը քրեական վարույթների բնականոն ընթացքն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: