Հետևեք մեզ։

Գեղամ Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականների աշխատավարձերը

11:23, 05 մայիս 2025
Գեղամ Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականների աշխատավարձերը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականների աշխատավարձերը։
 
Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում Մանուկյանը հայտարարել է, որ ատեստավորումը լուրջ խնդիր է դարձել․ բանակային ծառայության ծանր փորձությունների միջով անցած մեծ փորձ ունեցող զինվորականները չպետք է ատեստավորում անցնեն:
 
«Հաճախ ֆիզիկական պատրաստվածության հետ անմիջականորեն կապ չունեցող զինծառայողները զրկվում են բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից այն պատճառով, որ չեն անցել այդ ֆիզիկական պատրաստվածության որակավորումը։ Այս բացը պետք է վերացվի»,- ասել է պատգամավորը։
 
 
Իր հերթին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի համաձայնել։ Ըստ նրա՝ ատոստավորումը նախատեսված է զինվորականների մոտիվացիան բարձրացնելու ձգտման համար։
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները