Հետևեք մեզ։

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է

13:04, 05 մայիս 2025
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը քիչ առաջ ձերբակալվել է՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են այս լուրն ու նշել, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։

Panorama.am-ին ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ՍԱՏՄ աշխատակիցների ձերբակալության մասին ինքը տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ Արմեն դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները