Հետևեք մեզ։

Մխիթար Հայրապետյանը ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

16:00, 05 մայիս 2025
Մխիթար Հայրապետյանը ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

ԻՄխիթար Հայրապետյանը, ընդգծելով երկու երկրների ժողուրդների պատմական կապն ու բարեկամությունն, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին: 

Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության ուղղություններն ու տեսլականը, այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառումների և կոնֆերանսների անցկացման, կրթական և վերապատրաստման, տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նպաստող համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, երկու երկրներում առկա ստարտափներին և նորարարությանն աջակցող տեխնոլոգիական պարկերի և ինկուբատորների համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները