Հետևեք մեզ։

Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 15 ընտանիքի նվիրատվությամբ կտրվի 17 բնակելի տարածք

07:58, 06 մայիս 2025
Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 15 ընտանիքի  նվիրատվությամբ կտրվի 17 բնակելի տարածք

Պետական սեփականություն հանդիսացող 17 բնակելի տարածքներ կտրամադրվեն նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 15 ընտանիքի։ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 37 (13 ընտանիք) անձանց սեփականաշնորհման են առաջարկվել ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4, ք․ Երևան, Մոլդովական փողոց 29/1 և Շիրակի փողոց 2/32 շենքերում գտնվող 14 բնակելի տարածք։


Տեղաբնակ հանդիսացող 6 ՀՀ քաղաքացիներին (2 ընտանիք) նվիրվել են ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի փողոց 2 հասցեիներում գտնվող 3 բնակելի տարածք:

Վերլուծական

Ամենաընթերցվածները