Հետևեք մեզ։

Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու համար․ Աբրահամյան

08:28, 06 մայիս 2025
Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու համար․ Աբրահամյան

Բաքվի «դատավարության» կադրերն եմ նայում: Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար:

Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն է ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնթե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները