Հետևեք մեզ։

Շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն. ՔՊ-ն` ավագանու ընդդիմադիր անդամի մեքենան հրկիզելու մասին

08:52, 06 մայիս 2025
Շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն. ՔՊ-ն` ավագանու ընդդիմադիր անդամի մեքենան հրկիզելու մասին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է.

 

«Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։

 

Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»։

 

Հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքին պատկանող «Honda ENS1»-ը

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները