Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
«Մայիսի 6-ին տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%, ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, ԿԲ–ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%»,–ասված է հաղորդագրությունում: